Մեծ Բրիտանիան աշխատում է Թուրքիայի հետ «հացահատիկի գործարքի» վերականգնման շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ հացահատիկի գործարքի վերականգնման հարցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս թեման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Սևծովյան հացահատիկային նախաձեռնության քննարկման ժամանակ ղեկավարները համաձայնել են, որ կարևոր է ապահովել, որ հացահատիկն Ուկրաինայից հնարավոր լինի արտահանել և հասցնել միջազգային շուկաներ: Վարչապետն ասել է, որ Մեծ Բրիտանիան սերտորեն աշխատում է Թուրքիայի հետ հացահատիկի գործարքի վերականգնման ուղղությամբ, և որ կշարունակի օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի դերը`հետագայում էլ դատապարտելու Ռուսաստանի գործելակերպը», - ասված է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են ռազմադաշտում վերջին իրադարձությունները։ Ռիշի Սունակը նաև հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել Ուկրաինայի կարիքներին՝ հակաօդային պաշտպանության և հրետանային սպառազինության մատակարարման հարցում։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ