Ծովինար գյուղում կառուցվելու է խմելու ջրատարի արտաքին ցանց

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կմեկնարկեն 2,3 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին, 200 մետր երկարության ներքին ցանցի և 2 աղբյուրակապի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի խմելու ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 103 միլիոն 998 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում կհիմնանորոգվի Ծովինարի խմելու ջրատար ցանցը սնուցող երկու աղբյուրակապ, 2,3 կիլոմետր երկարության ջրատարի արտաքին ցանցի չուգունե խողովակները կփոխարինվեն պոլիէթիլենային ավելի մեծ տրամաչափի խողովակներով։ Կհիմնանորոգվի նաև 2-րդ թաղամասի 4-րդ փողոցի խմելու ջրատարը։

«Ծովինարի «Դուրան» տարածքով անցնող խմելու ջրատարի արտաքին ցանցում, որը կառուցվել էր նախորդ դարի 60-ական թվականներին, հաճախակի էին տեղի ունենում վթարներ, որոնց կարգավորումը շատ էր դժվարանում ձմռան ամիսներին։ Վթարները շատ էին նաև 2-րդ թաղամասի 4-րդ փողոցում, իսկ գլխամասային երկու աղբյուրակապերը գրեթե քայքայվել էին։ Այս ծրագրի իրականացման շնորհիվ Ծովինարում նկատելիորեն և որակապես կբարելավվի ջրամատակարարումը»,-ներկայացրեց Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները