Տարածաշրջանային

Վրաստանում հերքել են վրաց-ռուսական բուհ բացելու մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հերքել են վրաց-ռուսական բուհ բացելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը երկրում համալսարան բացելու մասին, որը ֆինանսավորում է ռուսական կողմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի միջոցներով Վրաստանում ռուս-վրացական բուհ բացելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Վրացական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն ՝ Պրիմակովի անվ. վրաց-ռուսական հասարակական կենտրոնի նախագահ Դմիտրի Լորտկիպանիձեն ավելի վաղ խոսել էր վրաց-ռուսական բարձրագույն ուսումնական հաստատության բացման մասին: Նրա խոսքով ՝ այնտեղ ուսուցումն անվճար կլինի, իսկ ծախսերն իբր կծածկի ՌԴ-ն:

«Վրաց-ռուսական համալսարան բացելու խնդրանքով դիմում չի ստացվել կրթության որակի զարգացման ազգային կենտրոն»,- նշել են նախարարության մամուլի ծառայությունում:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է, որ հանրապետության կրթական համակարգում նման ուսումնական հաստատություն բացելու ընթացակարգ չկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում