Հունական ևս 2 կղզում անտառային հրդեհների պատճառով տարհանում է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունական Հռոդոս, Կորֆու և Էվիա կղզիներում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանում։ Ըստ Կորֆու կղզու իշխանությունների՝ միաժամանակ սկսվել է 4 հրդեհ․ ենթադրվում է, որ դրանք հրկիզումների հետևանք են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ին հայտնել է Հյուսիսային Կորֆուի փոխքաղաքապետը։

Այժմ հրդեհների մեծ մասը վերահսկողության տակ է վերցվել։ Դրանց մարման գործում ներգրավված են հրշեջ ինքնաթիռներ։ Կղզուց գրեթե 2500 մարդ է տարհանվել ծովային ճանապարհով։

Էվիա կղզում տարհանվել են 4 գյուղերի բնակիչներ՝ որպես նախազգուշական միջոցառում։

Իսկ Հռոդոս կղզում անտառային հրդեհները մոլեգնում են անցյալ շաբաթվանից։ Կղզուց արդեն 19 հազար մարդ է տարհանվել։ Ըստ իշխանությունների՝ սա Հունաստանում անտառային հրդեհների պատճառով իրականացված ամենալայնածավալ տարհանումն է։

Ավիաընկերություններն ու զբոսաշրջային ընկերությունները փորձում են զբոսաշրջիկներին տարհանել Հռոդոսից։ Որոշ ավիաընկերություններ չեղարկել կամ հետաձգել են առաջիկա օրերի թռիչքները դեպի կղզի։

Վերջին օրերին Եվրոպայում տապի ալիքի պատճառով Հունաստանում ջերմաստիճանը գերազանցել է 40 C-ը։

Հայերեն Русский

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ