Միջազգային

Մոսկվայում ԱԹՍ-ն ընկել է բիզնես կենտրոններից մեկի շենքի վրա

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում ԱԹՍ-ն ընկել է բիզնես կենտրոններից մեկի շենքի վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երկու անօդաչու թռչող սարքեր վաղ առավոտյան փորձել են հարձակում իրականացնել Մոսկվայում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, լուրջ վնասներ չեն պատճառվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС-ը։

ԱԹՍ-ներից մեկի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի Կոմսոմոլսկի պողոտայում։ Երթևեկությունը դադարեցվել է, այնուհետև՝ վերականգնվել։

Իսկ ավելի ուշ հայտնի է դարձել երկրորդ ԱԹՍ-ի մասին, որն ընկել է Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկի շենքի վրա։ Շենքի 17-րդ և 18-րդ հարկերում կոտրվել են ապակիները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «օբյեկտները գրոհել փորձող ուկրաինական երկու անօդաչուները ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով»։

Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 4։00-ի մոտակայքում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները և իրավապահ մարմինները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում