Առյուծը Բեռլինում․ գիշատչի որոնումներում ներգրավված է 220 ոստիկան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեռլինի հարավային արվարձաններում շարունակվում են էգ առյուծի որոնումները, որին առաջին անգամ նկատել են հուլիսի 19-ին՝ Կլայնմախնով կոմունայում։ Որոնումներին մասնակցում է 220 ոստիկան, որոնց օգնում են անասնաբույժները և որսորդները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ից, որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և ջերմային տեսախցիկներ։

Հուլիսի 19-ի երեկոյան բջջային հեռախոսով նկարահանված, ոչ այնքան հստակ կադրերով տեսանյութ էր տարածվել, որը ցույց էր տալիս թփերում թաքնված կենդանուն։ Մինչև հուլիսի 20-ի երեկոյան Բեռլինում և մերձակա Բրանդենբուրգի նահանգում կենդանուն նկատելու մասին տարբեր հաղորդումներ են ստացվել։

Տեղի բնակիչներին հորդորել են զգույշ լինել և խուսափել անտառներում զբոսանքներից։ Բրանդենբուրգի ոստիկանությունը կոչ է արել գիշատչին տեսնելուն պես թաքնվել և կապվել իշխանությունների հետ։ Կլայնմախնով կոմունայի բնակիչներին կոչ են արել տնից դուրս չգալ և ընտանի կենդանիներին նույնպես ներսում պահել։

Առայժմ պարզ չէ, թե որտեղից է եկել առյուծը։ Կենդանաբանական այգիները, կենդանական զբոսայգիները և կենդանիների խնամքով զբաղվող հաստատությունները կորած առյուծի մասին չեն հայտնել։

Հայերեն English Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ