Զախարովան նշել է հացահատիկի գործարքի քննարկմանը վերադառնալու պայմանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը դեռևս երեք ամիս ունի Ռուսաստանի հետ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման հուշագիրը կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՄԱԿ-ը դեռևս երեք ամիս ունի կոնկրետ արդյունքների հասնելու համար․․․ Միայն այդ դեպքում Մոսկվան կվերադառնա հացահատիկի գործարքի քննարկմանը», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալությունը:

Սևծովյան նախաձեռնությունը, որն ստորագրվել էր 2022 թվականին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, դադարել է գործել հուլիսի 18-ին։ Դրա պայմանները ենթադրում էին ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, ներառյալ՝ Օդեսայից: Իսկ գործարքի երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ եռամյա հուշագիրը, նախատեսում էր ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման արգելափակման վերացում, «Ռոսսելխոզբանկի» վերամիացում SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի և պահեստամասերի մատակարարումների վերականգնում, Տոլյատի-Օդեսա ամոնիակատարի աշխատանքի վերականգնում և մի շարք այլ քայլեր։

Ըստ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի համար ոչինչ չի արվել։ Բայց, ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան պատրաստ է անմիջապես վերադառնալու գործարքի իրականացմանը, հենց կատարվեն հուշագրում նշված կետերը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres