Հյուսիսային Կորեան 2 հրթիռ է արձակել Ճապոնական ծով ԱՄՆ միջուկային սուզանավի՝ Հարավային Կորեա ժամանելուց հետո

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեան երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի միջուկային ռազմավարական սուզանավը ժամանել է Հարավային Կորեայի Բուսան նավահանգիստ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալության հրապարակումը։

Ըստ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ հրթիռներն արձակվել են Փհենյանի հատվածից գիշերը ժամը 3։30-ից 3։46-ի շրջանում, թռել են 550 կմ, որից հետո ընկել են ծովը։

Միացյալ կոմիտեն դատապարտել է այդ արձակումները՝ դրանք անվանելով «զգալի սադրանք», որը խաթարում է խաղաղությունը ոչ միայն Կորեական թերակղզում, այլև ամբողջ միջազգային համայնքի համար։ Իսկ Հարավային Կորեայի նախագահական գրասենյակը անվտանգության մոնիթորինգի հետ կապված նիստ է անցկացրել։

Արձակման նախորդ օրը Հարավային Կորեան և ԱՄՆ-ն անցկացրել էին Միջուկային խորհրդատվական խմբի առաջին հանդիպումը, որը համընկել էր Հարավային Կորեայի Բուսան նավահանգիստ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կենտուկի» միջուկային ռազմավարական սուզանավի ժամանման հետ։

Հուլիսի 12-ին Փհենյանը փորձարկել էր «Հվանսոն-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Հայերեն English Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ