Միջազգային

Մեծ Բրիտանիան 3,3 միլիարդ դոլար կհատկացնի զինամթերքի պաշարների վերականգնման համար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան 3,3 միլիարդ դոլար կհատկացնի զինամթերքի պաշարների վերականգնման համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը լրացուցիչ 2,5 միլիարդ ֆունտ (3,27 միլիարդ դոլար) կհատկացնի թագավորության պահեստներում զենքի և ռազմամթերքի պաշարների վերականգնման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտարարել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, հարկավոր է հարմարվել առկա սպառնալիքներին և արդիականացնել սպառազինությունը՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների դասերը։

Ըստ հաղորդագրության՝ առաջնահերթություն կշարունակեն մնալ ներդրումներն ամենաարդիական պաշտպանական տեխնոլոգիաներում։

Լրացուցիչ ֆինանսավորումն իրականացվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության բյուջեն 5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (6,5 միլիարդ դոլար) ավելացնելու հաշվին, որի մասին գարնանը հայտարարել էր վարչապետ Ռիշի Սունակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում