Հնդկաստանի անձրևներից առաջացած հեղեղաջրերը հասել են Թաջ Մահալի պատերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յամունա գետի ափերից դուրս հորդած հեղեղաջրերը Հնդկաստանի Ագրա քաղաքում հասել են Թաջ Մահալ դամբարանային համալիրի պատերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Times of India պարբերականը։

Վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ հեղեղաջրերը ողողել են Թաջ Մահալի մերձակայքի այգին, որը գտնվում է Յամունայի ափին։

Ըստ դամբարանի պահպանման համար պատասխանատու Հնդկաստանի հնագիտական հետազոտությունների ինստիտուտի՝ ջուրը չի ներթափանցել Թաջ Մահալի նկուղային հարկաբաժիններ, ինչը կարող էր վտանգ ստեղծել 17-րդ դարի կեսերին կառուցված սպիտակ մարմարե շինության համար։

1978 թվականին Յամունայի հորդացման ժամանակ Թաջ Մահալի 22 հարկաբաժիններ լցվել էին ջրով և ծածկվել գետի տիղմով։ Դրանից հետո գետի կողմից կառուցվեցին հատուկ շինություններ՝ դամբարանը հեղեղաջրերից պաշտպանելու նպատակով։ Սակայն Յամունայի հորդացումն այժմ վտանգ է ստեղծում Ագրայի այլ ճարտարապետական ​​և պատմական հուշարձանների համար:

Ներկայում Յամունայի մակարդակը Մատհուրայի շրջանում հասել է 167,28 մ-ի, ինչը բարձր է 166 մ անվտանգ մակարդակից։ Հորդացման պատճառ են դարձել անձրևները, ինչպես նաև ջրի բացթողումը ջրամբարներից, որոնք հյուսիսային Հնդկաստանում մոլեգնած հզոր մուսոնային անձրևների պատճառով չափից ավելի են լցվել:

Հայերեն

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը