Բլինքենը հայտարարել է, որ Արևմուտքը և Կիևը կքննարկեն Ուկրաինայից պարենամթերքի արտահանման այլ տարբերակներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմուտքը և Կիևը կքննարկեն Ուկրաինայից սննդամթերքի արտահանման հնարավորությունը՝ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության դադարեցման պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով համաձայնագրերից դուրս գալու՝ Ռուսաստանի որոշումը։

«Ուկրաինացիները և մենք, մյուս (երկրները), կտեսնենք՝ արդյոք այլ տարբերակներ կան», - ասել է Բլինքենը լրագրողների հետ ճեպազրույցում։

Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման պատճառով դժվար կլինի իրականացնել նման ծրագրեր։

«Մարտահրավերը հետևյալն է. եթե Ռուսաստանը դադարեցնում է այս նախաձեռնությունը և ազդանշան ուղարկում, որ հացահատիկը և այլ պարենային ապրանքները չեն կարող անարգել լքել Ուկրաինան, ապա եթե նույնիսկ այլ տարբերակներ գտնվեն, կարծում եմ՝ դա լուրջ սթափեցնող ազդեցություն կունենա այդ տարբերակներն իրագործելու հնարավորության վրա», - ասել է Բլինքենը՝ նշելով, որ երկրները և փոխադրողներն առանց այդ համաձայնագրի կանհանգստանան իրենց անձնակազմի անվտանգության համար։

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը չի բացառել ուկրաինական սննդամթերքը համաշխարհային շուկա դուրս բերելու համար այլ ուղիներ գտնելը, այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Նա, սակայն, շեշտել է, որ այդ դեպքում չեն կարող ապահովվել արտահանման անհրաժեշտ ծավալները։

ԱՄՆ պետքարտուղարությունը նաև հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ռուսաստանի կառավարությանը «վերանայել իր որոշումը, վերսկսել բանակցությունները, երկարաձգել, ընդլայնել և ամբողջությամբ իրականացնել հացահատիկի գործարքի» պայմանները:

Ռուսաստանը «հացահատիկի գործարքից» դուրս գալու մասին հայտնել էր հուլիսի 17-ին, երբ լրացավ գործարքի երկարաձգման վերջնաժամկետը։ Կրեմլում այս քայլը պատճառաբանում են նրանով, որ սևծովյան համաձայնագրերի՝ Ռուսաստանին վերաբերող մասը չի կատարվել։

Հայերեն English Русский

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Բրիժիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզի աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով

Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային կանաչ շինարարության համապատասխան՝ LEED հավաստագրմամբ

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է ներկայացրել «Աղի լճի» տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Բուլղարիայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին ներդրումներ կատարել ԱԲ-ի, ռոբոտաշինության և կիսահաղորդիչների ոլորտներում. BTA

Մարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշները

Նիցցայում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկ վերադարձել է Հայաստան

Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres

FlyOne Armenia-ն չվերթներ կիրականացնի Երևան-Բելգրադ-Երևան երթուղով

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ