Քաղաքականություն

Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում. ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև գործընկերների հետ բոլոր քննարկումներում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ Անի Բադալյանը թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել «Թվիթեր»-ում:

«Այն բանից հետո, երբ Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատեց Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ իր որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իր իրավասության ներքո բոլոր միջոցները ապահովելու միջանցքով անվտանգ տեղաշարժը:

Այլ միջազգային դերակատարները պետք է հետևեն այս գծին»,-շեշտել էր Բադալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում