ՌԴ-ն հետ է կանչում սևծովյան միջանցքում նավագնացության անվտանգության երաշխիքները․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը «հացահատիկի գործարքը» չերկարաձգելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը թուրքական և ուկրաինական կողմերին, ինչպես նաև ՄԱԿ-ի քարտուղարությանը տեղեկացրել է այն մասին, որ դեմ է Ստամբուլյան համաձայնագրերի երկարաձգմանը։ Առանց Ռուսաստանի մասնակցության՝ «սևծովյան նախաձեռնությունը» հուլիսի 18-ից դադարեցնում է իր գործողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։

«Սա նշանակում է նավագնացության անվտանգության երաշխիքների չեղարկում, ծովային հումանիտար միջանցքի փակում, Սև ծովի հյուսիս-արևմտյան ջրատարածքում ժամանակավոր վտանգավոր տարածքի ռեժիմի վերականգնում և Ստամբուլում համատեղ համակարգման կենտրոնի լուծարում», - նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում։

Գերատեսչությունում նշել են, որ եվրոպական երկրները կարող են ուկրաինական պարենամթերքը դուրս բերել ցամաքային ճանապարհներով, իսկ եթե իսկապես կարևորում են «սևծովյան նախաձեռնությունը», ապա պետք է լրջորեն մտածեն գործարքով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման, ռուսական պարարտանյութերի և պարենամթերքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ այդ դեպքում Մոսկվան պատրաստ կլինի դիտարկել գործարքի վերականգնումը։

Հայտարարության մեջ Ռուսաստանը ներկայացնում է Ստամբուլում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կնքված համաձայնագրերի ընդհանուր բովանդակությունը՝ նշելով, որ «հացահատիկի գործարքի» շրջանակներում աղքատ երկրներին, մասնավորապես՝ Եթովպիային, Եմենին, Աֆղանստանին, Սուդանին և Սոմալիին բաժին է հասել ուկրաինական պարենամթերքի 3 %-ից պակասը, իսկ 70 %-ից ավելին, Մոսկվայի հավաստիացմամբ, ուղարկվել է բարձր և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներ, այդ թվում՝ ԵՄ։ Իսկ ռուսական պարարտանյութերի և պարենամթերքի արտահանման, դրանց արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների և մասերի ներկրման հետ կապված պարտավորությունները, ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության, չեն կատարվել։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ