Հասարակական

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը՝ շնորհիվ նաև փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ավտոբուսային գիծ առանձնացնելու հարցի քննարկման շրջանակում:

Նա ընդգծշեց՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը:

«Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է հասարակական տրանսպորտը զարգանա՝ և որակապես, և ժամանակային առումով: Տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվողը: Հուսով եմ՝ շատ շատերս վաղ թե ուշ մեր ավտոմեքենաներից տեղափոխվելու ենք դեպի հարամարվետ և առանձնացված գծերով երթևեկող, օնլայն վճարելու հնարավորություն տվող ավտոբուսներ»,-ասաց փոխքաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում