ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի Թունիսին՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 100 մլն եվրո կհատկացնի Թունիսին՝ սահմանային վերահսկողության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի հետ կապված գործունեության իրականացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tunis Afrique Presse գործակալությունից, հուլիսի 16-ին այդ մասին Թունիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ֆոն դեր Լայենը մասնակցել է Թունիսի և ԵՄ-ի միջև ռազմավարական և համապարփակ գործընկերության շուրջ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը, որին ներկա են եղել նաև Թունիսի նախագահ Կայիս Սայիդը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն:

Ֆոն դեր Լայենի խոսքով` Թունիսի հետ համաձայնագրի շրջանակներում «ԵՄ-ն 100 միլիոն եվրո կհատկացնի որոնողափրկարարական, սահմանային հսկողության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և իրավակարգի ապահովման բնագավառում գործընկերության և համագործակցության խորացման համար»:

«Այդ միջոցներն օրինական միգրացիայի աջակցության ջանքերի մի մասն են», - ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ մատնանշելով «Թունիսի հետ գործընկերության կարևորությունը՝ ապահովելու, որ մարդիկ Միջերկրական ծովի երկու ափերում օգտվեն դրա առավելություններից»:

Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է վճռական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին հանցագործների դեմ, որոնք զբաղվում են Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա անօրինական միգրանտների տեղափոխմամբ։

Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Թունիսի ափերից դեպի ԵՄ ուղին մնում է Միջերկրական ծովով անօրինական միգրանտների փոխադրման ամենահաճախակի օգտագործվող երթուղիներից մեկը:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին