Միջազգային

Մակրոնը և Մոդին մտադիր են ամրապնդել Ֆրանսիայի և Հնդկաստանի ռազմավարական գործընկերությունը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը և Մոդին մտադիր են ամրապնդել Ֆրանսիայի և Հնդկաստանի ռազմավարական գործընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ընդունելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, ընդգծել Է Դելիի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու Փարիզի ծրագրերը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մակրոնի հայտարարությունը:

«Այսօր մենք պատրաստվում ենք շարունակել ամրապնդել վստահության այս պատմական հարաբերությունները մեր երկու երկրների միջև, որպեսզի դիմակայենք ինչպես միջազգային ճգնաժամերին, այնպես էլ խոշոր գլոբալ մարտահրավերներին», - ասել Է Մակրոնը Ելիսեյան պալատում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մոդին ժամանել է Հնդկաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության 25-ամյակի տոնակատարությանը և եղել է Փարիզում հուլիսի 14-ին Բաստիլի գրավման օրվա ազգային տոնի կապակցությամբ ավանդական ռազմական շքերթի պատվավոր հյուրը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով ՝ կողմերը կիսում են «միջազգային հանրության մասնատման ռիսկի ընդհանուր մտահոգությունը»:

Ֆրանսիայի և Հնդկաստանի միջև ավելի սերտ համագործակցության ցանկությունը մամուլի ասուլիսի ընթացքում հաստատել են երկու ղեկավարները:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում