Միջազգային

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ճապոնական ծովի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս զինվորականները կմասնակցեն Չինաստանի կողմից կազմակերպվող համատեղ ռազմածովային և ռազմաօդային զորավարժություններին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է «ԻՆտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

«Չինաստանի և Ռուսաստանի բանակների միջև համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը մոտ ապագայում զորավարժություններին մասնակցելու համար կուղարկեն ռազմածովային և ռազմաօդային ուժեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի գլխավորությամբ զորավարժությունները կանցկացվեն Ճապոնական ծովի շրջանում:

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է «բարձրացնել երկու բանակների միջև ռազմավարական համագործակցության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, անվտանգության ոլորտում տարբեր մարտահրավերներին արձագանքելու համատեղ կարողությունները»:

Կողմերը նաև կմշակեն ռազմավարական ծովային ուղիների անվտանգության ապահովման գործողությունները, հաղորդել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում