Միջազգային

Հարավային Կորեան Չինաստանին խնդրել է կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան Չինաստանին խնդրել է կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ գործարկելուց հետո Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պարկ Ջինը կոչ է արել Չինաստանին կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սպառնալիքները զսպելու հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Յիի հետ հանդիպման ժամանակ Ջակարտայում: Պարկ Ջինը խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի գործարկումը:

Նա նշել է՝ Սեուլի և Պեկինի ընդհանուր շահն է, որ Հյուսիսային Կորեան դադարեցնի սադրանքներն ու վերադառնա երկխոսության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում