Մակրոնը Հնդկաստանի վարչապետին պարգևատրել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որն այցով գտնվում է Փարիզում, ստացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը։ «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Վարչապետ պարոն Նարենդրա Մոդին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն պարոն Էմանուել Մակրոնի կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ խաչով՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևով։ Վարչապետը Հնդկաստանի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին այս բացառիկ պատվի համար։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում», - նշված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։

Մոդին հուլիսի 13-ին Ֆրանսիա է ժամանել երկօրյա պետական ​​այցով։ Փարիզում կայացել են Հնդկաստանի կառավարության ղեկավարի մի քանի հանդիպումներ: Ինչպես հաղորդում է Հնդկաստանի ԱԳՆ-ն, վարչապետը զրույց է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Քննարկումները կենտրոնացել են լայն շրջանակի խնդիրների վրա, ներառյալ՝ G20-ում Հնդկաստանի առաջնահերթությունների, երկու երկրների խորհրդարանների վերին պալատների միջև համագործակցության։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Հնդկաստանի վարչապետը հանդիպել է նաև Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էլիզաբեթ Բոռնի հետ։ Ղեկավարները քննարկել են հետագա համագործակցությունը տարբեր բնագավառներում, ինչպիսիք են տնտեսությունը և առևտուրը, էներգետիկան, շրջակա միջավայրը, կրթությունը, երկաթուղիները, թվային ենթակառուցվածքը, թանգարանային գործը և մարդկանց միջև շփումները։

Մոդին հանդիպել է նաև Ֆրանսիայում հնդկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Հնդկաստանը նոր հյուպատոսություն է բացելու Մարսելում։

Հուլիսի 14-ին Մոդին կլինի Ֆրանսիայի Ազգային տոնի պատվին կայանալիք զորահանդեսի պատվավոր հյուրը։ Զորահանդեսին կմասնակցեն հնդիկ զինվորականներ, որոնք կներկայացնեն ազգային զինված ուժերի բոլոր երեք զորատեսակները, ինչպես նաև Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչներ։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ