ՀՀ նախագահ Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի N զորամաս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։

«Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ ապրելու, ստեղծագործելու, զարգանալու հնարավորություն ընձեռելով։

Վստահ եմ՝ այս գիտակցումով եք դուք իրականացնում ձեր ծառայությունը։ Վստահ եմ՝ այս գիտակցումով է զորամասի հրամանատարությունը ձեզ առաջնորդում և դաստիարակում՝ որպես իսկական զինվորներ, ովքեր ցույց են տվել իրենց մարտունակությունը: Համոզված եմ, որ դուք կատարում եք այն կարևորագույն խնդիրը, որը ձեր առջև դրված է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության պահպանումն է։ Այդ կարևորագույն խնդիրը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության պահպանումն է։

Ողջունում եմ ձեզ ևս մեկ անգամ, մաղթում հաջողություններ, բարի և խաղաղ ծառայություն»։

Ըստ աղբյուրի՝ այնուհետև Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է նաև մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ։

«Շատ պատասխանատու գործ եք անում, և որպեսզի կարողանաք այդ գործը հաջողությամբ անել, առաջին հերթին, պետք է պրոֆեսիոնալ պատրաստակամություն ունենաք, ձեր գործը լավ իմանաք։ Սա և՛ զինվորական կյանքում է շատ անհրաժեշտ, և՛ նաև քաղաքացիական։

Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ ամեն ինչ անում է բանակի պահանջները բավարարելու համար։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ։ Իմ խնդրանք է ձեզ՝ ջանք ու եռանդ մի խնայեք, շատ սովորեք, այն ինչ ձեզ սովորեցնում են՝ ավելի հարստացրեք և զարգացրեք ձեր հմտությունները»,-իր խոսքում ասել է Հայաստանի նախագահը։

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն