Միջազգային

Աթենքում պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Աթենքում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաղ առավոտյան Աթենքի կենտրոնում գտնվող Հունաստանի մասոնական գերագույն օթյակի մոտ պայթյուն է որոտացել: Ոստիկանությունը երկրորդ կասկածելի փաթեթի վերահսկվող պայթյուն է իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Keep Talking Greece պարբերականը։

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ից քիչ անց։ Պայթյունից առաջ ինչ-որ մեկը, որը չի բացահայտել իր ինքնությունը, ահազանգել է դրա մասին: Զանգահարողը, սակայն, չի նշել պայթյունի ժամը։

a2.jpg (187 KB)

Երբ ոստիկանները շտապել են դեպի Գերագույն օթյակի շենք, պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանները շենքի մոտ հայտնաբերել են ևս մեկ կասկածելի փաթեթ և վերահսկվող պայթյուն են իրականացրել։

Ականատեսներից մեկը newsit.gr լրատվական կայքին պատմել է, որ շենքի առջև տեսել է մի երիտասարդի, ով ուսապարկը կամ տոպրակը գցել է շենքի դիմաց և հայհոյել մասոններին։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում