Ռուսաստանը Կիևին F-16 կործանիչների մատակարարումը կդիտարկի որպես միջուկային ոլորտում սպառնալիք․ Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Ռուսաստանի կողմից կդիտվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Lenta.ru պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացման օրինակ է Կիևի վարչակարգին F-16 կործանիչներ փոխանցելու ԱՄՆ-ի պլանները: Մենք տեղեկացրել ենք միջուկային տերություններին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Ոչ մի հավաստիացում այստեղ չի օգնի: Ռազմական գործողությունների ընթացքում մեր զինվորականները չեն սկսելու պարզել, թե այս տիպի յուրաքանչյուր ինքնաթիռ արդյոք սարքավորված է միջուկային զենք մատակարարելու համար, թե ոչ: Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու հենց փաստը մեր կողմից կդիտարկվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում», - ընդգծել է Լավրովը։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի «սատելիտ պետությունները» ստեղծում են Ռուսաստանի հետ ուղղակի զինված բախման վտանգ, որը հղի է «աղետալի հետևանքներով»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել էր, որ եվրոպական երկրներն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային կփոխանցեն F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ ուկրաինացի օդաչուների ուսուցումն ավարտվի։

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ