Առանց միջազգային հանրության ներգրավվածության դժվար է պատկերացնել ԼՂ կոնֆլիկտի հաղթահարումը․ Արմեն Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն, ընդհանուր առմամբ, երբեք տարածքային խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ բանակցում են, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգություն և իրավունքներ, տարածքի մասին չէ, այլ մարդկանց իրավունքների և անվտանգության մասին է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

«Այս առումով Հայաստանը, բնականաբար, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունտը, գործնականում էլ է դա այդպես։ Քննարկումը, որը մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։ Կարծում եմ, որ եթե այս հարցով առաջընթաց գրանցվի, որևէ տարածքային խնդիր չի եղել, չկա և չի էլ լինի»,- ասել է Գրիգորյանը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն այն կարծիքին է, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն կա, սակայն դրա համար ավելի շատ ջանքեր պետք է գործադրեն միջազգային հանրությունը, ինչպես նաև Ստեփանակերտն ու Բաքուն։ Նրա խոսքով՝ այդ տարբերակը միակն է, որը կարող է կայունության հանգեցնել։ «Միջազգային հանրությունը պետք է ներգրավված լինի կոենֆլիկտի հաղթահարմանը, որովհետև առանց միջազգային մեխանիզմի դժվար է դա պատկերացնել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Նա կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայությունը, քանի որ անվտանգության և իրավունքների երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի։

Հայերեն Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան