Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է 1000 կմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Փհենյանի մերձակայքից՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ին։ Հրթիռը թռել է շուրջ 1000 կմ, որից հետո ընկել է ծովը։

Ըստ գործակալության՝ Փհենյանն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ռազմական գործողություն կիրականացնի՝ ԱՄՆ հետախուզական ինքնաթիռների գործողությունների պատճառով։ Կիմ Յո Չենը՝ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, հուլիսի 10-ին և 11-ին հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական լրտեսական ինքնաթիռը «ներխուժել է» Հյուսիսային Կորեայի բացառիկ տնտեսական գոտի։

Հրթիռի արձակումից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, որը գտնվում է Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։

Բացի այդ, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները արձակումից անմիջապես հետո հանդիպում են անցկացրել և հաստատել, որ է՛լ ավելի կամրապնդեն իրենց միացյալ պաշտպանությունը Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած սպառնալիքի դեմ։

Վերջին անգամ Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության հրթիռ էր արձակել 3 ամիս առաջ՝ ապրիլի 13-ին։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան