Միջազգային

Մակրոնը հեռահար հրթիռներ է խոստացել Ուկրաինային, Մոսկվան արձագանքել է

1 րոպեի ընթերցում

Մակրոնը հեռահար հրթիռներ է խոստացել Ուկրաինային, Մոսկվան արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելիս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հեռահար SCALP հրթիռներ ուղարկել Ուկրաինային։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է France 24 պարբերականից։

«Մենք որոշել ենք Ուկրաինային մատակարարել նոր հրթիռներ, որոնք թույլ կտան հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքի խորքերը։ Կարծում եմ՝ այսօր կարևոր է, որ մենք ուղարկենք ուղերձ, որ աջակցում ենք Ուկրաինային, որ ՆԱՏՕ-ն միասնական է, և որ մենք վճռական ենք, որ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում», - ասել է Մակրոնը։

Կրեմլն արագ է արձագանքել Ֆրանսիայի այս որոշմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ըստ ռուսական կողմի՝ սա սխալ որոշում է, որը հղի է Ուկրաինայի համար հետևանքներով, քանի որ դա Ռուսաստանին կստիպի հակամիջոցներ ձեռնարկել։

Պեսկովը հավելել է, որ տվյալ որոշումը կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա և միայն կծանրացնի «Կիևի վարչակարգի վիճակը»։

SCALP (Storm Shadow) անգլո-ֆրանսիական արտադրության հրթիռներն ունեն 250 կմ հեռահարություն․ սա ամենամեծ հեռահարության զենքն է, որ մինչ օրս Արևմուտքը մատակարարել է Ուկրաինային։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում