Միջազգային

Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որին արդեն ժամանել են դաշինքի մի շարք անդամ երկրների ղեկավարները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների քննարկման հիմնական թեման է լինելու Ուկրաինան, որը ցանկանում է դառնալ դաշինքի անդամ, սակայն չի կարող դա անել, քանի դեռ երկրում շարունակվում են Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ դաշնակիցներն Ուկրաինային հստակ, դրական ուղերձ կհղեն՝ կապված դաշինքին անդամակցության հետ։ Նա շեշտել է, որ ինչ-որ պահի Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Իր հերթին գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-ի 31 անդամներից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ վերջնական նպատակը դաշինքի անդամ դառնալն է։

Հուլիսի 12-ին նախատեսված է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը:

Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ նաև հայտարարվեց, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում