Միջազգային

Իսրայելում լայնածավալ ցույցեր են սկսվել դատական բարեփոխումների ընդունումից հետո

1 րոպեի ընթերցում

Իսրայելում լայնածավալ ցույցեր են սկսվել դատական բարեփոխումների ընդունումից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի Քնեսեթն առաջին ընթերցմամբ ընդունել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջարկած դատական բարեփոխումների մասին օրինագիծը, որն ամիսներ առաջ լայնամասշտաբ ցույցերի առիթ էր դարձել։ Խորհրդարանի այս որոշումից հետո Իսրայելում ցուցարարները դարձյալ դուրս են եկել փողոցներ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post-ը։

s1.jpg (133 KB)

Նշվում է, որ ամբողջ Իսրայելում ցուցարարները փակել են ճանապարհները։ Ցույցեր են անցկացվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանում։ Հայֆա քաղաքում ցուցարարները հավաքվել են դատարանի շենքի մոտ։

Ըստ պարբերականի՝ ոստիկանները տարբեր քաղաքներում ձերբակալել են 17 ցուցարարի։ Իսրայելի կենտրոնական Հեմեդ մայրուղու վրա իրավապահները ցուցարարների դեմ գործի են դրել ջրցան մեքենաներ։

Բարեփոխումները նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում