Սպորտ

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լրջորեն է ուսումնասիրել ՉԼ առաջին տուրի մրցակցին

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը լրջորեն է ուսումնասիրել ՉԼ առաջին տուրի մրցակցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մրցակցին ուժեղ թիմ է համարում:

«Հստակ գիտակցում ենք մրցակցի ուժեղ կողմերը և նրանց թույլ կողմերն էլ լավ գիտենք, քանի որ ուսումնասիրել ենք նրանց: Մարզումների ընթացքում փորձել ենք լուծումներ տալ այն հնարավոր իրավիճակներին, որոնք կունենանք խաղի ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գունկոն:

Մարզչի խոսքով` երևանյան ակումբի առաջնային խնդիրը մրցակցի ուժեղ կողմերը չեզոքացնելն է, և առավելագույն դրական արդյունքի հասնել սեփական ուժեղ կողմերի շնորհիվ:

«Ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը նույնքան կարևոր է, որքան նրանց հոգեբանական վիճակը: Վստահ եմ, որ առաջիկա խաղում մեր թիմը անմարդկային ջանքեր կգործադրի հաղթելու համար»,- հավաստեց նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ուրարտու»-ն կընդունի «Զրինսկի»-ին: Հանդիպումը կկայանա «Ուրարտու»-ի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում