ՀՀ նախագահն ու Եգիպտոսի դեսպանը մտքեր են փոխանակվել Երևան-Կահիրե ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին գալիք ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ և մաղթել շարունակական զարգացում ու բարգավաճում:

«Խնդրում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նաև հարգարժան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին»,- ասել է նախագահը և ցանկություն հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունն անի ամեն հնարավորը՝ հայ-եգիպտական դարավոր բարեկամությունն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով:

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար:

«Սա, իրապես, մեծ պատիվ է մեզ համար, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում և արժևորում: Մեր նախագահի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում մենք զգացինք այն պատմական հարաբերությունների խորությունը, որը առկա է մեր երկու երկրների ժողովուրդների միջև, ինչպես նաև՝ քաղաքական մակարդակում և բարձրաստիճան պաշտոնյաների միջև: Միևնույն ժամանակ, մենք շատ հպարտ ենք այն մեծ ուշադրության և հոգածության համար, որն ընձեռվում է հայ-եգիպտական հարաբերությունների խորացմանը: Շնորհակալություն ենք հայտնում այն ուշադրության համար, որ անձամբ Դուք ընձեռում եք այդ հարաբերություններին: Շնորհակալ ենք շնորհավորական ուղերձի և մեր նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ողջույնի խոսքեր փոխանցելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը: Շեշտվել է փոխայցելությունների դրական ազդեցությունը երկու երկրների տնտեսական ոլորտում և գործարար միջավայրում նոր հետաքրքրությունների առաջացման և կապերի սերտացման վրա:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան-Կահիրե ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է աշնանը նախատեսված հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը կնպաստի հայ-եգիպտական համատեղ օրակարգի հարստացմանը:

Կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի, առողջապահական և այլ ոլորտներում արդյունավետ փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացմանն ուղղված ջանքերի խթանումը:

Հայերեն Français Русский

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին