ՌԴ-ն ակնկալում է պարզաբանումներ ստանալ Թուրքիայից՝ «Ազովի» հրամանատարներին Կիևին վերադարձնելու առնչությամբ․ Պեսկով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսություն են վարում բարձր և ամենաբարձր մակարդակներում, և Մոսկվան կօգտագործի այդ ուղիները՝ Անկարային բացատրելու իր դիրքորոշումը «Ազով» գնդի հրամանատարներին Կիևին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Ինչ վերաբերում է «ազովցիների» ղեկավարների վերադարձին, ապա այո՛, սա գործող համաձայնագրի խախտում է, և մենք դա կքննարկենք թուրքական կողմի հետ, ինչն, ըստ էության, արդեն սկսել ենք անել», - ընդգծել է Պեսկովը։

«Շատ կարևոր է, որ Թուրքիան, ի տարբերություն, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի մի շարք երկրների, երկխոսություն է վարում մեզ հետ և ավելին, այն վարում է բարձր և ամենաբարձր մակարդակի վրա: Մենք այս երկխոսության ուղիները կօգտագործենք, որպեսզի նախ՝ պարզաբանենք մեր դիրքորոշումը, և, իհարկե, այս իրավիճակը հաշվի կառնենք տարբեր ոլորտներին առնչվող հետագա համաձայնագրերում», - հավելել է Կրեմլի խոսնակը։

Ռուսական կողմը, Թուրքիայի հետ երկխոսելով, ակնկալում է պարզաբանումներ ստանալ «Ազով» գնդի հրամանատարներին Կիև տեղափոխելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

«Իհարկե, մեր երկխոսության ընթացքում մենք ակնկալում ենք նաև կատարվածի առնչությամբ պարզաբանումներ ստանալ թուրքական կողմից, և մենք դա հաշվի կառնենք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ հետագա պայմանավորվածությունների դեպքում», - ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հավելել է, որ ստեղծված իրավիճակը չի անդրադառնա Թուրքիայի հետ գազային համատեղ հանգույց ստեղծելու ծրագրերի իրականացման վրա, և Մոսկվան մտադիր է շարունակել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։

Հունիսի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ երկիր է վերադառնում «Ազով» գնդի 5 հրամանատարների հետ․ նրանք Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից դուրս գալուց հետո, պայմանավորվածությունների համաձայն, տեղափոխվել էին Թուրքիա և մինչև ռազմական գործողությունների ավարտը չպետք է վերադառնային Ուկրաինա։

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը