ԿԺԴՀ-ն «աղաղակող միջուկային շանտաժ» է անվանել ԱՄՆ-ի սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ատոմային սուզանավի մուտքը Հարավային Կորեայի նավահանգիստ՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով, իրենից ներկայացնում է «աղաղակող միջուկային շանտաժ» և Կորեական թերակղզու տարածաշրջանում սրում է լարված իրադրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է ԿԺԴՀ-ի պաշտպանության գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

«Դա շատ վտանգավոր իրավիճակ է, որն է՛լ ավելի է սրում ռազմական լարվածությունը տարածաշրջանում: Կորեական թերակղզում ռազմավարական միջուկային զենք տեղակայելու` Միացյալ Նահանգների փորձն իրենից ներկայացնում է ամենաաղաղակող միջուկային շանտաժը ԿԺԴՀ-ի և հարևան երկրների դեմ, ինչպես նաև լուրջ սպառնալիք և մարտահրավեր է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը», - հուլիսի 10-ին հայտարարության տեքստից մեջբերում է անում Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության նախագահներ Ջո Բայդենը և Յուն Սոկ Յոլն ապրիլին ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, որտեղ թվարկած են մի շարք քայլեր` ուղղված զսպման ներուժի ցուցադրմանը: Նախատեսվում են բալիստիկ հրթիռներով ամերիկյան ատոմային սուզանավերի, ավիակիրների կանոնավոր մուտքեր Կորեայի Հանրապետություն, ինչպես նաև ամերիկյան ռմբակոծիչների թռիչքներ։

Հունիսի 16-ին ամերիկյան միջուկային սուզանավը՝ «Tomahawk» թևավոր հրթիռներով, մտել է Հարավային Կորեայի Պուսան քաղաքի նավահանգիստ։ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերն անցկացրել են հատուկ գործողությունների մշակման վարժանքներ:

Հայերեն Русский

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը

Եկամուտների մեծ մասն ավտոմատ կլրացվի, քաղաքացին պետք է միայն ստուգի և հաստատի. ՊԵԿ նախագահ

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին. Wired