Միջազգային

Հարրի Փոթերի կոստյումն աճուրդում վաճառվել է 100 հազար ԱՄՆ դոլարով

1 րոպեի ընթերցում

Հարրի Փոթերի կոստյումն աճուրդում վաճառվել է 100 հազար ԱՄՆ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարրի Փոթերի Հոգվարթսի համազգեստը, որը դերասան Դենիել Ռեդքլիֆը կրել է «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ֆիլմում, Կալիֆորնիայի Propstore աճուրդում վաճառվել է 79 100 ֆունտ ստեռլինգով (100 000 ԱՄՆ դոլարով)։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail պարբերականը։

Համազգեստի մեջ է մտնում մուգ մոխրագույն թիկնոցը, սպիտակ վերնաշապիկը, տաբատը, սվիտերը, փողկապը, կոշիկները և կլոր շրջանակով ակնոցը։

Չնայած կոստյումը ծածկված է ցեխով և բեմական «արյունով», այնուամենայնիվ, այն վաճառվել է նախնական 59 000 ֆունտ ստեռլինգից (75 000 ԱՄՆ դոլար) շատ ավելի բարձր գնով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում