Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, որտեղից, ըստ ԻՊԲ-ի, հուլիսի 6-ին երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Jerusalem Post պարբերականից։

Ըստ պարբերականի լիբանանյան աղբյուրների՝ Լիբանանի հարավից դեպի Իսրայել է արձակվել 2 հրթիռ, որոնցից մեկն ընկել է Լիբանանի տարածքում, իսկ մյուսը՝ սահմանին գտնվող վիճելի տարածքում։

ԻՊԲ-ում հավելել են, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։

Իր հերթին, Al Arabiya-ն հաղորդում է, որ Լիբանանի հարավում գտնվող վիճելի տարածում, որտեղ հանդիպում են Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի սահմանները, լսվել է երկու պայթյուն, սակայն դեռ լիովին պարզ չէ պայթյունների բնույթը և այն՝ արդյոք պայթյունների պատճառը Լիբանանից արձակված հրթիռներն են եղել։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres