Սպորտ

Մեկնարկել է ֆուտզալի «Գալաքսի չեմպիոնների լիգա 2023» մրցաշարը

4 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ֆուտզալի «Գալաքսի չեմպիոնների լիգա 2023» մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 3-ին տրվել է ֆուտզալի «Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարի մեկնարկը, որը «Գալաքսի» ընկերությունների խումբը կազմակերպում է արդեն երրորդ անգամ:

Galaxy Champions League -1.jpg (440 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունների խմբից, մրցաշարին այս տարի մասնակցում են Խմբի կազմում հանդես եկող ընկերությունների 8 թիմեր՝ 80 մասնակիցներով: Մոտ երկու շաբաթ տևող խաղերին մասնակցության հայտ են ներկայացրել «Galaxy», «Megafood», «Paul», «Santafe», «TI'ME», «Ucom», «Ucom Glory», «Yerevan Mall» թիմերը։

Սպասված մրցաշարն այս տարի տեղի է ունենում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» մարզադահլիճում՝ խոստանալով դառնալ թիմային աշխատանքի և մարզական պատրաստվածության յուրօրինակ ցուցադրություն:

Galaxy Champions League -2.jpg (307 KB)

«Վստահ եմ, որ այս մրցաշարը լինելու է թիմային ոգու, արդար խաղի ու առողջ մրցակցության օրինակ, ինչը դրսևորվում է մեր ամենօրյա աշխատանքում, երբ յուրաքանչյուր ոք իր ներդրումն է ունենում «Գալաքսիի» նախագծերի իրագործման և մարդկանց կյանքի որակի բարելավման համար»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Չեմպիոնների լիգա»-ն ոչ միայն հնարավորություն է տալիս «Գալաքսի» խմբի աշխատակիցներին ցուցադրել իրենց մարզական ունակությունները, այլև ամրապնդում է ընկերությունների միջև միասնության ու համերաշխության զգացումը։

Galaxy Champions League -3.jpg (348 KB)

Նախապատրաստական փուլից սկսած մարզական տրամադրությունն ու մրցակցությունը վարակել են թե խաղացողներին, թե մյուս աշխատակիցներին, որոնք խաղերին կհետևեն ակտիվ հանդիսատեսի կարգավիճակով։

2021թ-ին «Գալաքսի Չեմպիոնների լիգա»-ի գավաթակիր է դարձել «Ucоm1», իսկ 2022թ․-ին՝ «Megafood» թիմը։

Նման միջոցառումներ կազմակերպելով՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը վերահաստատում է կենսունակ կորպորատիվ մշակույթի ստեղծմանն ուղղված իր ջանքերն ու նվիրվածությունը։

«Գալաքսի ընկերությունների խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր թիմերին, խաղացողներին և աջակիցներին, ովքեր իրենց ներդրումն են ունենում «Չեմպիոնների լիգա մրցաշարի» կազմակերպման գործում: Նրանց ոգևորությունն ու մարզական տրամադրվածությունը վճռորոշ նշանակություն ունեն ֆուտզալի մրցաշարը ավանդական դարձնելու գործում։

Galaxy Champions League -4.jpg (315 KB)

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում