ՀՀ ԲՏԱ նախարարությունն սկսել է «Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «Ներուժ 4.0» պետական ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը՝ սփյուռքահայ մասնագետների հայրենադարձությունը խթանելու միջոցով:

«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ, իսկ հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված առաջին 3 թիմերը կստանան համապատասխանաբար 40, 30 և 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ միջոցառման շրջանակում ներկայացված գաղափարի իրագործման նպատակով:

Թիմերին հնարավորություն կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրների առաջատար երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:

«Ներուժ» ծրագրին մասնակցելու համար ստարտափը պետք է՝

  • ունենա նախապես ձևավորված թիմ,
  • ունենա հիմնադիր (կամ առնվազն համահիմնադիրների 50%), որը
  • ունի (ունեն) հայկական ծագում,
  • Հայաստանի քաղաքացի չէ (չեն) (բացառությամբ երկքաղաքացիների),
  • վերջին 12 ամիսների ընթացքում չի բնակվել Հայաստանում կամ հայրենադարձվել է վերջին 6 ամիսների ընթացքում,
  • գտնվի գաղափարի կամ աճի մակարդակում,
  • գործի կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
  • հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում ստացած չլինի դրամաշնորհ (ստորագրել դրամաշնորհային պայմանագիր) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից,
  • ունենա հիմնադիր (համահիմնադիրներ), ով (ովքեր) ցանկանում է (են) Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել այստեղ առնվազն 1 տարի։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ և գրանցել տվյալները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. օգոստոսի 3-ը, ժամը 18:00-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԲՏԱ նախարարությունն ի գիտություն հայտնում է, որ Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:

Հավելյալ տեղեկություններն՝ այստեղ։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում