Միջազգային

Չինաստանը չեղարկել է Բորելի այցը Պեկին

1 րոպեի ընթերցում

Չինաստանը չեղարկել է Բորելի այցը Պեկին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Չինաստան պլանավորված այցը չեղարկվել է Պեկինի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալիին։

«Ցավոք, չինացի գործընկերները մեզ տեղեկացրին, որ հաջորդ շաբաթ նախատեսված ժամկետներն այլևս հնարավոր չեն, և մենք այժմ պետք է այլընտրանք փնտրենք», - հայտնել է Մասրալին Reuters-ին ուղղված գրավոր հայտարարության մեջ։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելըպետք է Չինաստան մեկներ հուլիսի 10-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Բորելը պետք է հանդիպեր Չինաստանի արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում