Միջազգային

Ստոլտենբերգը ևս մեկ տարով կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը ևս մեկ տարով կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր այս տարվա հոկտեմբերին, հայտարարել է, որ ևս մեկ տարի կմնա իր պաշտոնում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստոլտենբերգի գրառումը Twitter-ում։

«Ինձ համար պատիվ է ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգելու որպես գլխավոր քարտուղար իմ լիազորությունները մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև անդրատլանտյան կապն ապահովել է մեր ազատությունն ու անվտանգությունը գրեթե 75 տարի, և ավելի վտանգավոր աշխարհում մեր դաշինքն ավելի կարևոր է, քան երբևէ», - գրել է նա։

Նորվեգիայի նախկին վարչապետ, 64-ամյա Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետն արդեն երեք անգամ երկարաձգվել է՝ առաջին անգամ՝ ևս մեկ ամբողջական պաշտոնավարման ժամկետով, երկրորդ անգամ՝ 2022 թ.-ի մարտին՝ Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողություններից հետո, ինչպես նաև հիմա։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգին փոխարինելու համար շրջանառվում էին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի անունները, սակայն նրանցից ոչ մեկին, փաստորեն, այդպես էլ չհաջողվեց ստանալ ՆԱՏՕ-ի 31 անդամների գերակշռող աջակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում