Միջազգային

ԱՄՆ-ում հերթական զանգվածային հրաձգությունն է տեղի ունեցել․ կա 4 զոհ, 2 վիրավոր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հերթական զանգվածային հրաձգությունն է տեղի ունեցել․ կա 4 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զրահաբաճկոն հագած տղամարդը ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի փողոցներում կրակ է բացել՝ սպանելով 4 մարդու, վիրավորելով 2-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Հրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 3-ի երեկոյան քաղաքի մի քանի թաղամասերում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հետապնդել են կասկածյալին, մինչ նա շարունակել է կրակել, այնուհետև նա հանձնվել է և ձերբակալվել։

Զոհերի և 40-ամյա հրաձիգի միջև որևէ կապ չի բացահայտվել։ Ձերբակալվել է ևս մեկ անձ, որը պատասխան կրակ է բացել կասկածյալի վրա, սակայն ոստիկանությունը դեռ պարզում է՝ արդյոք այդ երկուսի միջև որևէ կապ եղել է թե ոչ։

Բոլոր զոհերը տղամարդիկ են։ Երկու վիրավորները երեխաներ են՝ 2 և 13 տարեկան տղաներ։ Նրանց վիճակը կայուն է։

Այս միջադեպից երկու օր առաջ հրաձգություն էր տեղի ունեցել Բալթիմորում, որի հետևանքով 2 մարդ էր զոհվել, 28-ը՝ վիրավորվել։

Ըստ Associated Press-ի՝ Ֆիլադելֆիայում տեղի ունեցած միջադեպն այս տարվա արդեն 29-րդ զանգվածային հրաձգությունն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում