Տարածաշրջանային

Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կասպից ծովի ադրբեջանական ափին hուլիսի 4-ին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։

Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության փոխանցմամբ' երկրաշարժը գրանցվել է Ադրբեջանի ժամանակով 00:01-ին։ Տեղեկատվության համաձայն՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ աղբյուրը՝ 20 կմ խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Աբշերոնի թերակղզու հարակից տարածքներում։

Ադրբեջանի ՆԳՆ-ն նշում է, որ ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություն չի ստացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում