Միջազգային

Ուկրաինայում հայտնել են Զելենսկու՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով կատարելիք այցի պայմանը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հայտնել են Զելենսկու՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով կատարելիք այցի պայմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 11-12-ը Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը կախված կլինի ռազմաճակատում տիրող իրավիճակից։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Մենք սովորաբար նախապես որևէ մեկնաբանություն չենք անում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք հայտարարում։ Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ կախված է լինելու մարտի դաշտում տիրող իրավիճակից»,- ասել է Նիկիֆորովը։

Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղարը հավելել է, որ այս պահին վերջնական որոշում չի կայացվել։ Նիկիֆորովը նաև ուշադրություն է հրավիրել Զելենսկու հայտարարությունների վրա, ով, ըստ նրա, հստակ նկարագրել է հանգամանքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում