Միջազգային

Հռոմի պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրումից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպից և նողկանք է զգում նման գործողություններից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին քահանայապետը հայտնել է Al Ittihad թերթին տված հարցազրույցում։

«Ես վրդովված եմ, նողկանք եմ զգում նման գործողություններից: Ցանկացած գրքի, որը ժողովուրդը սուրբ է համարում, պետք է վերաբերվել ակնածանքով՝ ելնելով հավատացյալների նկատմամբ հարգանքից: Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ ուրիշներին վիրավորելու համար», - ասել է Հռոմի պապը:

Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում ոստիկանության թույլտվությամբ տեղի է ունեցել Ղուրանի այրման ակցիա։ Դրա կազմակերպիչը՝ Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան, որին նախկինում մերժել էին նման ակցիա կազմակերպել, պոկել է մահմեդականների սուրբ գրքի էջերը և այրել այն։ Այդ օրը ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին Իդ ալ Ադհան (Կուրբան Բայրամը թյուրքական ժողովուրդների շրջանում)՝ գլխավոր կրոնական տոներից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում