Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել Ջենինում․ կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Ջենինում․ կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) գիշերն ավիահարվածներ է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքին։ Հարվածներից անմիջապես հետո Իսրայելի ցամաքային ուժերը մտել են Ջենին, որտեղ զինված բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ԻՊԲ-ի հաղորդած վերջին տվյալների՝ գործողության ընթացքում 7 ենթադրյալ ահաբեկիչ է սպանվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել է 25 վիրավորի մասին։

ԻՊԲ-ի և Իսրայելի անվտանգության գործակալության հաղորդմամբ՝ Ջենինում և քաղաքի փախստականների ճամբարում «լայնածաված հակաահաբեկչական գործողություններ են իրականցվել»․ թիրախավորվել են պաղեստինյան խմբավորումների կողմից որպես դիտակետ օգտագործվող համատեղ շտաբը, գործակալների հաղորդակցության կենտրոնը և զենքի ու պայթուցիկների պահեստ։

«Համաս» շարժման և «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչները դատապարտել են Ջենինում տեղի ունեցած արյունահեղությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում