Մադոննայի առողջության վերաբերյալ տարբեր տեղեկություններ են հայտնվել հիվանդանոցից նրա դուրս գրվելուց հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մադոննան (իսկական անունը՝ Մադոննա Լուիզա Չիկոնե), որն օրերս դուրս է գրվել հիվանդանոցից բակտերիալ վարակի դեմ բուժվելուց հետո, առաջվա պես իրեն վատ է զգում և վեր չի կենում անկողնուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է TMZ հարթակը՝ վկայակոչելով երգչուհուն մոտ գտնվող անձանց։

Ըստ աղբյուրի՝ 64-ամյա Մադոննան, որը գտնվում է Նյու Յորքի իր տանը, դեռևս տանջվում է սրտխառնոցի նոպաներից։

Իր հերթին BBC-ն, հղում անելով երգչուհու մենեջերին, հաղորդել է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մի քանի օր անցկացնելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Մադոննան իրեն լավ է զգում։

64-ամյա երգչուհին պետք է 7 ամիս տևող համաշխարհային համերգային շրջագայության մեկներ 2 շաբաթից, սակայն, գուցե, ստիպված լինի հետաձգել իր պլանները։ Դա պետք է լինի նրա 12-րդ համերգային շրջագայությունը և նշանավորի երաժշտական ասպարեզում նրա 40-ամյա հոբելյանը։

Չնայած հիվանդության պատճառով թուլությանը, երգչուհին ցանկանում է սկսել իր հոբելյանական շրջագայությունը պլանավորված ժամկետներում, սակայն նրա մենեջեր Գայ Օզրին ուսումնասիրում է առաջին համերգը հետաձգելու տարբերակները։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չի ընդունվել։

Ըստ ամերիկյան Forbes հանդեսի՝ Մադոննան ԱՄՆ-ի 45-րդ ամենահարուստ կինն է, որը կայացել է իր ուժերով։ Նրա կարողությունը գնահատվում է 580 մլն դոլար։

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին