Տնտեսություն

Հայաստանի բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 5 տրիլիոն դրամ, որը ռեկորդային ցուցանիշ է․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 5 տրիլիոն դրամ, որը ռեկորդային ցուցանիշ է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրիլիոն 147 միլիարդ 288 միլիոն դրամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրիլիոն 147 միլիարդ 288 միլիոն դրամ, որը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է։ Ապրիլին ևս ռեկորդային ցուցանիշ էր արձանագրվել, որը բարելավվում է։ Նախորդ ամսվա համեմատ 12 միլիարդ 841 միլիոն դրամի աճ ենք ունեցել։ Սա այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները դրամ են պահում։ Պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսի համեմատ ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատակվել է և ավել է 2,5 տրիլիոն դրամով կամ 96,7 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում