ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է «Տիտան» սուզանավում զոհվածների ենթադրյալ աճյունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը «Տիտան» սուզանավի վթարի շրջանում սուզանավի բեկորների հետ միասին ծովի հատակից դուրս է բերել «ենթադրյալ մարդկային մարմնի մնացորդներ»: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը:

«Միացյալ Նահանգների բուժաշխատողները անալիզի կենթարկեն ենթադրյալ մարդկային մարմնի մնացորդները, որոնք զգուշությամբ վերցվել են միջադեպի վայրում հայտնաբերված բեկորներից», - ասվում է գերատեսչության տարածած մամուլի տեղեկագրում։

Ծովային քննչական կոմիտեի (MBI) նախագահ Ջեյսոն Նոյբաուերը շնորհակալություն է հայտնել որոնողական գործողության մասնակիցներին օգնության համար՝ հայտարարելով, որ ապացույցները մի շարք միջազգային իրավասությունների քննիչներին թույլ կտան քննել այս ողբերգության պատճառները»:

Հաղորդվում է, որ Ծովային քննչական կոմիտեն կշարունակի ապացույցների հավաքումը և վկաների հարցաքննությունը՝ այս ողբերգության վերաբերյալ հանրային լսումների ընթացքում դրանք ներկայացնելու համար։

«Տիտան» սուզանավը մեկնել էր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում «Տիտանիկ» նավի խորտակման վայրը դիտելու։ Հունիսի 18-ին՝ սուզվելուց կարճ ժամանակ անց, սուզանավը կորցրել էր կապն իրեն ուղեկցող նավի հետ։ Սուզանավում գտնվող բոլոր 5 անձինք զոհվել են ջրի ճնշման տակ պայթյունի հետևանքով:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ