Մասկը մարզումներ է անցկացրել ջիու ջիցուի սև գոտի ունեցող Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով Ցուկերբերգի հետ մենամարտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մարտարվեստի պարապմունք է անցկացրել ռուս-ամերիկացի հայտնի բլոգեր և գիտնական, ջիու ջիցուի սև գոտի ունեցող Լեքս Ֆրիդմանի հետ՝ պատրաստվելով խառը մենամարտերի կանոններով (MMA) մենամարտին META ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրիդմանը հունիսի 28-ին հայտնել է Twitter-ի իր էջում:

«Երեկ ես Իլոն Մասկի հետ հանպատրաստից մարզվել եմ մի քանի ժամ: Ես չափազանց տպավորված եմ նրա ուժով, հզորությամբ և հմտություններով ինչպես ոտքի վրա, այնպես էլ գետնին: Դա էպիկական էր»,- գրել է Ֆրիդմանը:

Նա նաև հավելել է, որ «շատ ոգեշնչող է տեսնել, թե ինչպես են Իլոնն ու Մարկը մարտարվեստով զբաղվում, բայց ավելի լավ կլիներ ամբողջ աշխարհի համար, եթե նրանք պարզապես մարզվեին և չմենամարտեին ռինգում»։

Իր հերթին, Մարկ Ցուկերբերգը մայիսին մասնակցել է ջիու ջիցուի իր առաջին մրցաշարին՝ արժանանալով ոսկե և արծաթե մեդալների:

Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել էր Մասկի հրավերը՝ հարաբերությունները պարզելու առանց կանոնների մենամարտում: Մասկը մենարմարտի էր կանչել Meta ընկերության ղեկավարին այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն էր հայտնվել, թե Meta-ն մտադիր է ստեղծել Մասկին պատկանող Twitter-ի մրցակից հարթակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դեյնա Ուայթի կարծիքով՝ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը և հարյուրավոր միլիոն դոլար կհավաքի բարեգործական նպատակներով: Ուայթը մտադիր է կազմակերպել երկու միլիարդատերերի մարտը:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին