Միջազգային

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են ՌԴ-ում վերջին իրադարձությունները և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են ՌԴ-ում վերջին իրադարձությունները և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանը, հացահատիկի գործարքի երկարաձգումը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունը:

«Նրանք քննարկել են Ռուսաստանում վերջին իրադարձությունները և Ուկրաինային մեր մշտական աջակցությունը, մինչ այն պաշտպանվում է ռուսական ագրեսիայի դեմ, ինչպես նաև Թուրքիայի ջանքերը՝ ապահովելու Հացահատիկի սևծովյան նախաձեռնության վերսկսումը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սալիվանն ու Քըլըչը համաձայնության են եկել Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորության հարցում։ Միացյալ Նահանգների նախագահի օգնականը ողջունել է Թուրքիայի և Հունաստանի միջև կառուցողական փոխգործակցությունը։

Բացի այդ, նրանք քննարկել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

«Սալիվանն ընդգծել է Միացյալ Նահանգների այն տեսակետը, որ Շվեդիան պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ», - հայտարարել են Սպիտակ տանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում