Եթե Ռուսաստանը փլուզվի, բոլորս կմնանք փլատակներում. Լուկաշենկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ խոսել է Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով БЕЛТА լրատվական գործակալության հաղորդագրությունը:

«Երբ Ռուսաստանում տեղի ունեցան իրադարձությունները, ես բոլոր հրամանները տվեցի բանակը լիարժեք մարտական ​​պատրաստության բերելու համար… Կեսօրից հետո բանակը, բոլոր զինված ուժերը, ներառյալ՝ ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակի», - ասել է Լուկաշենկոն։

Ալեքսանդր Լուկաշենկոն նաև շեշտել է, որ հիմա ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են:

«Համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այսօր», - նշել է նա:

Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի:

«Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում «Пул первого» Telegram ալիքը, որը սերտորեն կապված է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ:

Հայերեն Русский

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ