Պրիգոժինի հանդեպ քրեական գործը չի կարճվել. ռուսական ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործը՝ խռովություն կազմակերպելու մասին, չի կարճվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ռուսական պետական ТАСС և Интерфакс լրատվական գործակալությունները` վկայակոչելով Ռուսաստանի գլխավոր դատախազության իրենց աղբյուրին:

«Պրիգոժինի նկատմամբ քրեական գործը չի փակվել: Հետաքննությունը շարունակվում է», - ասել է ТАСС-ի աղբյուրը։

Ավելի վաղ նման հրապարակում էր արել Коммерсантъ պարբերականը: Ըստ Коммерсантъ-ի աղբյուրի՝ դատախազությունում հայտնել են, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի չեղարկվել, խռովության գործով հետաքննությունը շարունակվում է, իսկ «այլ որոշում կայացնելու համար չափազանց քիչ ժամանակ է անցել»։

Զինված ապստամբություն հրահրելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 23-ի երեկոյան՝ այն բանից հետո, երբ Պրիգոժինը մեղադրեց ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրեց առաջխաղացումը և զորքերը վերադարձրեց դաշտային ճամբարներ։

Հունիսի 24-ի երեկոյան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, Պրիգոժինը կմեկնի Բելառուս, իսկ ապստամբությանը մասնակցած վարձկանները հետապնդման չեն ենթարկվի՝ հաշվի առնելով նրանց վաստակն առաջնագծում:

Պրիգոժինի գտնվելու վայրը ներկայում անհայտ է:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա