Միջազգային

Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության հերթական փաթեթը

1 րոպեի ընթերցում

Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության հերթական փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ուկրաինայի համար 110 միլիոն ավստրալական դոլար (գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար) գումարի ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Նոր փաթեթը կներառի 70 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 28 M113 զրահամեքենա, 14 հատուկ նշանակության մեքենա, 28 MAN 40M միջին բեռնատար և 14 կցորդիչ։

Կիևը կստանա նաև 105 մմ տրամաչափի հրետանային արկերի մատակարարումներ։

Բացի այդ, Կանբերան Միավորված ազգերի կազմակերպությանը կտրամադրի 10 միլիոն ավստրալական դոլար՝ Ուկրաինայի մարդասիրական կարիքները բավարարելու համար:

Ալբանիզն ընդգծել է, որ Ավստրալիան կաջակցի Ուկրաինային հաղթանակ տանելու գործում։

Այս վերջին օգնության հետ միասին Ավստրալիայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային կկազմի 790 միլիոն ավստրալական դոլար, որից 610 միլիոնն ուղղվել է ռազմական աջակցությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում